ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում առավոտյան տեսանյութեր է հրապարակել:
Դրանցից մեկում նա հայտնել էր, որ պատասխանում է քաղաքացիների նամակներին:
Վարչապետը կարճ ժամանակ անց հրապարակել է ստացված նամակներից մեկը, որում քաղաքացին թվարկել է մի շարք արտոնություններ, որոնցից կարողանում են օգտվել իրականացվող բարեփոխումների հետևանքով:
Փաշինյանը հրապարակել է ևս մեկ նամակ, որը ներկայացնում ենք ստորև.
«Բարև Ձեզ, հարգելի պարոն Փաշինյան, գրում եմ Ձեզ մայրիկիս և իհարկե իմ անունից, մայրս 79տ., 54 տարվա մանկավարժ է, շաբաթ օրը մայրս վիրահատել է աչքը, որի համար վճարել է պետությունը, և ես ցանականում եմ Ձեզ հայտնել իմ խորին շնորհակալությունը, քանզի բացի նրանից, որ չենք վճարել մենք, նաև դա բարոյական գնահատական է 79տ․ մանկավարժ թոշակառուի համար։ Կրկին հարգանքներիս հավաստիքը և խորին շնորհակալություն»:

Բաց մի թողեք
Հայաստան է հասել հերթական նվերը ԵՄ-ից՝ մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա. Տեսանյութ, Լուսանկար
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է. Տեսանյութ
ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը