Իտալիան մերժել է ԱՄՆ-ին օգտագործել Սիցիլիայի Սիգոնելլա ռազմաբազան Իրանի դեմ հարվածներ հասցնելու համար, հաղորդում է Corriere della Sera թերթը։
Ըստ թերթի՝ արգելքը եղել է Իտալիայի պաշտպանության նախարարության կողմից։ Սակայն Հռոմը փորձել է որոշումը գաղտնի պահել հանրությունից։ «Արգելքը անխուսափելիորեն կազդի Իտալիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վրա», – նշել է Corriere della Sera-ն՝ չբացառելով այն հնարավորությունը, որ իրավիճակը կարող է հանգեցնել «դիվանագիտական ճգնաժամի»։
Իտալիան որոշել է արգելք սահմանել բազայի վրա՝ իմանալով, որ ԱՄՆ-ն պլանավորում է այնտեղ իջեցնել ինքնաթիռներ, որոնք հետագայում կթռչեն Իրանի վրա հարձակվելու համար։ «Այնուամենայնիվ, ոչ ոք թույլտվություն չի խնդրել կամ խորհրդակցել Իտալիայի ռազմական ղեկավարության հետ», – գրել է թերթը։ «Պլանը Հռոմին է հաղորդվել այն բանից հետո, երբ ինքնաթիռներն արդեն թռիչքի մեջ էին»։
Սիցիլիայում գտնվող Սիգոնելլա ավիաբազան ՆԱՏՕ-ի ռազմական բազա է, որն ակտիվորեն օգտագործվում է Միացյալ Նահանգների կողմից: Իտալական լրատվամիջոցների տվյալներով՝ բազայում ներկայումս տեղակայված են ամերիկյան P-8A Poseidon պարեկային ինքնաթիռներ, MQ-4C Triton և RQ-4D Phoenix անօդաչու թռչող սարքեր, որոնք բոլորն էլ առաքելություններ են իրականացնում ՆԱՏՕ-ի համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիան փակել է իր օդային տարածքը Իրանի հետ պատերազմին մասնակցող ինքնաթիռների թռիչքների համար։

Բաց մի թողեք
Եվրոպան բախվել է իրանական ճգնաժամին
Լավրով – Սիյարտո սկանդալային ձայնագրություն․ ի՞նչ է խնդրել ռուս միլիարդատերը
ԵՄ-ն չի կարող խոստանալ Ուկրաինային, որ կասեցված 90 միլիարդ եվրոյի վարկը կտրամադրվի