Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին, պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված՝ հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, անգամ ամենաչեզոք` Պնախարար Սուրեն Պապիկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է․ ՊՆ-ում ուղղակի ապշած են նրա պահվածքից։ Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն-տեսագրությունն էր տեղադրել, որով հայտնում էին Արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին, եւ գրել էր․ «Ձեր հին ձեւերը բախվելու են Իրական Հայաստանի պետական ինստիտուտների հետեւողական աշխատանքին եւ հաստատված օրինականությանը. պետության համը ձեզ, վստահաբար, դուր չի գա»:
ՊՆ մեր աղբյուրն ասաց, որ նախարարը, փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։
Դիցուք, օրերս Արարատի զորամասում ծառայություն իրականացնելիս հանկարծամահ է եղել մոտ 40 տարեկան գումարտակի հրամանատար` սրտի կանգ է գրանցվել, կյանքը փրկել չի հաջողվել։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ վստահեցրեց, որ ծառայություն իրականացնելիս չի պատահել դեպքը․ «Ժամկետային զինծառայող չէ, սպա է եղել, մահվան դեպքը շաբաթներ առաջ է եղել, դասակարգվում է որպես ծառայության հետ չկապված հանգամանքներում առողջական պատճառով մահվան դեպք, ինչի առնչությամբ, ինչպես բոլորին հայտնի է, ՊՆ-ն պաշտոնական իրազեկում չի կատարում»։
Բայց օրեր առաջ Վարդենիսի զորամասում տեղի ունեցած դանակահարության մասին էլ ՊՆ-ն կցկտուր հաղորդագրություն տարածեց՝ վարժական հավաքի ընթացքում արձանագրվել է դանակահարման դեպք, մինչդեռ միջադեպը տեղի էր ունեցել դիրքերում՝ սահման պահելիս։

Բաց մի թողեք
Քանդելու մեծ վարպետ են․ Լուսանկարներ
Եռաբլուրի «հիմնանորոգված» մուտքը. կոռուպցիոն սխեմայի բացահայտո՞ւմ. Տեսանյութ
Կամ վախենում են, կամ վախ են ներշնչում