ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ինչ էլ որ այսօր ստանձնեք, կթվա, թե հաջողությունը սարերի հետևում չէ, իսկ անհրաժեշտ արդյունքին հասնել արագ կստացվի: Օրվա առաջին կեսին դա ճշմարտությունից այնքան էլ հեռու չի լինի. ժամանակը շատ արդյունավետ կանցնի, դուք օգտակար բաներ կանեք: Ավելի ուշ դժվարություններ կարող են ծագել: Դուք դրանք կհաղթահարեք, եթե հնարամիտ լինեք:
Կուրախացնեն մտերիմների ու նոր ծանոթների հետ շփումները: Դուք կզգաք, որ կողքին հուսալի համախոհներ ունեք, որոնց վրա կարելի է հենվել: Երեկոն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների և ուսման համար:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Անհանգստանալու բան չկա. ձեզ լավ օր է սպասվում: Այն հարմար կլինի կուտակված մանր-մունր գործերից գլուխ հանելու և այն խնդիրները լուծելու համար, որոնց համար ժամանակ չէր մնում: Դուք ոչ մի մանրուք բաց չեք թողնի, կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել: Օրը հարմար կլինի փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար:
Ցանկացած կարևոր հանդիպում ու լուրջ զրույց արժե ծրագրել օրվա երկրորդ կեսի համար: Այդ հատվածում հեշտ կլինի ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելը, նոր ծանոթներին մոտեցում ցուցաբերելն ու մտերիմներին հասկանալը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Աշխատեք հենվել սեփական փորձի և առողջ բանականության վրա. ուրիշների խորհուրդները այսօր հազիվ թե օգտակար լինեն: Չարժե վստահել քիչ ծանոթ մարդկանց. նրանք կարող են չստուգված տեղեկատվությամբ կիսվել՝ իրենց կամքից անկախ ձեզ մոլորության մեջ գցելով: Աշխատանքի մասին ցանկացած կարևոր զրույց արժե հետաձգել օրվա երկրորդ կեսի համար: Առավոտյան դրանք ավելորդ լարված ու բավական անօգուտ կանցնեն:
Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Նկատելիորեն կլավանա տրամադրությունը, նոր ծրագրեր կհայտնվեն: Դուք հրաշալի ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ, կմտածեք՝ ինչպես բարձրացնել բոլորի տրամադրությունը:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը հաջող կլինի: Այդ հատվածը հարմար կլինի կարևոր հանդիպման և այն մարդու հետ շփվելու համար, որին կուզենայիք ձեր համախոհների, գործընկերների կամ ընկերների շարքում տեսնել: Հավանական են համագործակցության առաջարկներ: Չի բացառվում՝ եկամուտները մեծացնելու շանս ընձեռվի:
Ավելի ուշ կգա առօրյա գործերին վերադառնալու, ավելի վաղ սկսածն ավարտելու ժամանակը: Բացի այդ, երեկոն բարենպաստ կլինի ուղևորությունների համար: Ձեզ հաճույքով կընկերակցեն հին ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Չնայած այսօր ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք լավատեսությունը և հաջողության հանդեպ վստահությունը չեք կորցնի: Հնարավոր է՝ հենց դա էլ օգնի արագ կողմնորոշվել նոր իրավիճակում, որոշել՝ ինչպես է լավ գործել, ինչի վրա կենտրոնանալ առաջին հերթին, իսկ ինչը հետաձգել: Ձեր կենսուրախությունը շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնի, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ընկերանալ:
Օրվա սկիզբը նվիրված կլինի օգտակար գործերին: Ավելի ուշ կգա ակտիվ հանգստի, ուղևորությունների ու զբոսանքների համար հարմար ժամանակը: Երեկոն հարմար կլինի ռոմանտիկ ժամադրության համար:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հագեցած, օգտակար գործերով ու կարևոր զրույցներով լի կլինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, միայնակ լուրջ որոշումներ ընդունել: Դուք չեք վշտանա ու չեք կորցնի ինքնավստահությունը, իսկ փորձը կօգնի խուսափել սխալներից:
Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, կհասկանաք՝ որտեղ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, անպայման կիրառում կգտնեք նրան: Անձնական հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ կլինի օրվա երկրորդ կեսը: Հենց այդ հատվածում հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա սկզբին դժվար կլինի նոր ծանոթների և նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց հետ առաջ շատ հաշտ էիք: Թյուրիմացություններ հավանական են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Աշխատեք հարթել սուր անկյունները, թույլ մի տվեք, որ անհասկացողությունը վեճերի պատճառ դառնա: Լուրջ զրույցները արժե ժամանակավորապես հետաձգել:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ, հետաքրքիր ու արդյունավետ կլինի: Դուք շատ բաներից հրաշալի գլուխ կհանեք, կկարողանաք լուծել բարդ առաջադրանքները: Բացի այդ, շրջապատողների հետ լեզու գտնելը կհեշտանա, կհաջողվի հանգիստ քննարկել բարդ հարցերը:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արժե արագ գործել. դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Հազիվ թե լուրջ խնդիրներ առաջանան, իսկ փոքրիկ դժվարություններից գլուխ կհանեք: Օրը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Կարող եք ստանձնել այն, ինչ նախկինում բարդ է թվացել: Ամենայն հավանականությամբ, դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, իսկ առաջ շարժվելն էլ կհեշտանա: Բացի այդ, հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները. բաց մի թողեք այդ շանսը:
Չեն բացառվում ընտանիքի անդամներից մեկի հետ կապված լավ նորությունները: Մտերիմների հետ հարաբերությունները կփոխվեն, ավելի ջերմ ու ներդաշնակ կդառնան:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Արժե համբերությամբ զինվել: Իրադարձություններն այսօր ուզածից դանդաղ կզարգանան, իսկ նպատակին հասնելու համար պիտի մեծ ջանքեր գործադրեք: Ամենայն հավանականությամբ, առավոտյան դժվար կլինի շրջապատողների հետ լեզու գտնելը. կարող է նյարդայնացնել նրանց անհասկացող լինելը, իսկ երբեմն՝ գործել չուզենալը: Բայց դուք կոնֆլիկտներ թույլ չեք տա, իսկ ժամանակի ընթացքում հարաբերությունները կհարթվեն:
Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ, շահավետ գործարքներ: Նշված ժամանակահատվածը հարմար կլինի նաև ուղևորությունների համար. դրանք սպասածից լավ կանցնեն:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Որոշումների հարցում լավ է չշտապեք: Օրվա առաջին կեսին հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, ոչ միանշանակ իրավիճակներ կստեղծվեն, որոնցից գլուխ հանելը բարդ կլինի: Օգտակար կլինեն հին ծանոթների հուշումները: Վատ մի զգացեք խորհուրդների խնդրանքով դիմել այն մարդկանց, որոնց վստահում եք:
Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը անպայման կուրախացնի. այդ հատվածում հավանական են և՛ լավ նորություններ, և՛ հաճելի անակնկալներ, և՛ հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ռոմանտիկ ժամադրությունը ամենահաճելի տպավորությունը կթողնի:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար կլինի առօրյա գործերով զբաղվելու, ավելի վաղ սկսածն ավարտելու և կարգուկանոն հաստատելու համար: Դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք նախկինում բարդ են թվացել: Փորձը կօգնի արագ մասնագիտական հաջողությունների հասնել: Դրանք աննկատ չեն մնա: Չի բացառվում՝ ձեզ նոր աշխատանք առաջարկեն:
Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, նկատելի դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Հին ծանոթների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, իսկ անկեղծ զրույցը հետաքրքիր մտքեր կտա:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ գաղափարների օր է, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Դուք չեք վախենա փոխել ձեր ծրագրերը, հրաժարվել հին սովորույթներից նոր նպատակներին հասնելու համար, եթե դրա կարիքը լինի: Ձեզ համար բարենպաստ ձևով կլուծվեն այն հարցերը, որոնց պատճառով վերջերս շատ եք հուզվել:
Բոլորը չէ, որ միանգամից հավանության կարժանացնեն ձեր ծրագրերը, բայց համախոհներ ու ձեզ աջակցելու պատրաստ մարդիկ անպայման կգտնվեն: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի շփումների համար: Ձեզ համար հեշտ կլինի և՛ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ լեզու գտնելը:

Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ