Կանադան պատրաստվում է վերազինման այնպիսի մասշտաբի, որը չի եղել Սառը պատերազմից ի վեր և քննարկում է Համատեղ արշավախմբային ուժերին (JEF) միանալու հնարավորությունը:
Այս մասին հայտնել է Sky News-ը՝ Կանադայի զինված ուժերի ղեկավարի Լոնդոն կատարած այցից հետո։
Ինչպես նշել է գեներալ Ջենի Քարինյանը հրատարակությանը տված հարցազրույցում, Ռուսաստանից և Հյուսիսային Կորեայից եկող սպառնալիքները ստիպում են երկրին վերանայել պաշտպանության նկատմամբ իր մոտեցումը։
«Աշխարհը փոխվել է: Մենք պետք է պատրաստ լինենք լայնածավալ, ավելի ավանդական հակամարտությունների, ուստի մեզ անհրաժեշտ են տարբեր ռազմական ուժեր և տարբեր հնարավորություններ՝ դա անելու համար», – ասել է նա։

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև. Եվ սրան հավատացող կա արդյոք
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում