Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգն առաջին անգամ ժամանեց Երևան:
Նրա բացառիկ ելույթը հանդիսատեսը կվայելի ապրիլի 14-ին` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գալա համերգին:

Այս գիշեր Երևան է ժամանել աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը։ Սա նրա առաջին այցն է ոչ միայն Երևան, այլև տարածաշրջան։ Երաժիշտը Հայաստան է եկել մայրիկի հետ։ Լանգ Լանգը նշեց, որ ուրախ է լինել և ելույթ ունենալ մեր երկրում։
Հիշեցնենք, որ համերգը կայանալու է ապրիլի 14-ին Մարզահամերգային համալիրում։ Վիրտուոզ դաշնակահարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ռախմանինովի դաշնամուրային երկրորդ կոնցերտը։

Լանգ Լանգը համագործակցում է աշխարհի առաջատար նվագախմբերի և դիրիժորների հետ. նա հանդես է եկել համաշխարհային նշանակության միջոցառումների շրջանակում, այդ թվում՝ այս տարի տեղի ունեցած ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։
2009 թվականին Time ամսագիրը Լանգ Լանգին ընդգրկել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։ Նա նաև Lang Lang International Music Foundation-ի հիմնադիրն է, որն ուղղված է երիտասարդ տաղանդների բացահայտմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։
Մանրամասները տեսանյութում



Բաց մի թողեք
«Դասական Եվրատեսիլ 2026»-ում հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչը. Հայաստանը 3-րդն է. Լուսանկար
«Զուլալի». լռության, ցավի և մարդկային լույսի պատմությունը՝ պրեմիերա «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում․ Լուսանկարներ
Պարոնյանի թատրոնում կայացել է նոր ձևաչափի պարային առաջնախաղ. Լուսանկարներ