17/04/2026

EU – Armenia

Առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգը չի ֆինանսավորվի համաֆինանսավորմա՞մբ

Վերջին օրերին ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ հիվանդանոցներում եւ պոլիկլինիկաներում իրենց զգուշացնում են, թե առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն այսուհետ կիրառվելու է համաֆինանսավորման սկզբունքով՝ ծախսերի 20 տոկոսը ֆինանսավորելու են բուժառուները, 80 տոկոսը՝ պետությունը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Առողջապահության համակարգում կասկածներ կան, որ սա նախընտրական քարոզչության մաս է կազմում եւ հունիսի 7-ից հետո դադարելու է գործել, քանի որ այն պահուստային ֆոնդի հաշվին է գործում, որը կսպառվի։

Առողջապահության նախարարությունից հերքեցին համաֆինանսավորման եւ ծրագրի դադարեցման մասին լուրերը։