Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որևէ հիմք չունի Իրանին զրկելու միջուկային զենքի մշակման իրավունքից։
Այս հայտարարությունը հնչել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային հարցերի շուրջ շարունակվող տարաձայնությունների ֆոնին։
«Թրամփն ասել է, որ Իրանը չի կարող իրացնել միջուկային զարգացման իր իրավունքը, բայց չի բացատրում դրա հիմքը։ Դուք չեք կարող զրկել ժողովրդին իր իրավունքներից», – նշել է Փեզեշքիանը։
Իրանը որոշել է կրակել Հորմուզի նեղուցում. սա մեր հրադադարի համաձայնագրի լիակատար խախտում է։ Դրանցից շատերն ուղղված էին ֆրանսիական նավի և Միացյալ Թագավորությունից եկող բեռնատար նավի ուղղությամբ:
Այս մասին իր Truth Social էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա հաճելի չէր, այնպես չէ՞։ Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ, Պակիստան։ Նրանք այնտեղ կլինեն վաղը երեկոյան՝ բանակցությունների համար։
Իրանը վերջերս հայտարարեց, որ փակում է նեղուցը, ինչը տարօրինակ է, քանի որ մեր շրջափակումը արդեն փակել է այն։
Մենք առաջարկում ենք շատ արդար և ողջամիտ գործարք, և ես հույս ունեմ, որ նրանք կընդունեն այն, քանի որ եթե դա չանեն, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և բոլոր կամուրջները:
Նրանք արագ կհանձնվեն, հեշտությամբ կհանձնվեն, և եթե նրանք չընդունեն գործարքը, ինձ համար պատիվ կլինի անել այն, ինչ անհրաժեշտ է, ինչը պետք է անեին Իրանի մյուս նախագահները վերջին 47 տարիների ընթացքում»։

Բաց մի թողեք
Հզոր հարվածներ Մոսկվային և ոչ միայն․ սարսափելի վիճակ է
Հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ – Սի Ծինփին համաձայնությամբ
Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս Իրանի պատերազմի վրա ծախսել է 29 միլիարդ դոլար՝ զենքի պաշարների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին