«Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։
«Հրապարակ» թերթը գրում է․ Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ մեր աղբյուրի, որոշ խմբագրումներ է արել ցուցակում` ոմանց հանել, ոմանց «ռակիրովկաներ»` տեղերի փոփոխություն է արել։
Նշենք, որ մինչ այս հրապարակված 36 թեկնածուները միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն էին, ցուցակը երեկ համալրվեց դաշինքի անդամ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով։

Բաց մի թողեք
Վերջին ընտրությունները խառնել են Ալիեւի ու Փաշինյանի ծրագրերը
ԿԿ կայքը դեռ չի աշխատում, Աննա Հակոբյանը հայտարարագիր ներկայացրել է վերջին օրը
Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն