Նախաձեռնվել է քրեական վարույթ ապրիլի 16-ին Քանաքեռ շրջանցիկ թունել 52 հասցեում գործող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում տեղի ունեցած 2 մահերի դեպքով։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 05։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված կենտրոնում դիեր կան։
Նշված կենտրոն են ժամանել ոստիկանության խմբերը: Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, և նշված կենտրոնում հայտնաբերվել է 38-ամյա Հերիքնազ Ս․-ի դին։
Ժամեր անց ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված խնամքի կենտրոնում ևս մեկ դի կա։ Պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նշված կենտրոնում հայտնաբերվել է 74-ամյա Ներսես Ե․-ի դին։
2 դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Երկու տարի է՝ Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Տեսանյութ
Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում քաղաքացին ինքնասպան է եղել. իրեն նետել է 4-րդ հարկից, երակները կտրված են
Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին, ներկայանում են բլոգերի անունից ու խաբեությամբ գումար են ուզում․ Մարտիրոսյան