Ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանը լայվով ներկայացնում էր, որ Բերդ համայնքի Չինչին գյուղ մտնող ճանապարհը նախկինում ասֆալտապատ չէր` այժմ ասֆալտապատ է։
Հրապարակ թերթը գրել է․ Չինչինի կենտրոնում հավաքված, նախապես պարապած դպրոցականները Փաշինյանին դիմավորեցին «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյուղամիջում Փաշինյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրեց` ի՞նչ վիճակում է Չինչինի դպրոցի շենքը, մարզպետն ասաց, որ դպրոցում հին վիճակն է` նախատեսված է Չինչինի դպրոցը միացնել Նավուրի դպրոցին։
Չինչինի միջնակարգ դպրոցն այժմ 41 աշակերտ ունի։
Եթե հունիսի 7-ի ընտրություններով Փաշինյանի իշխանությունը վերընտրվի, «Նիկոլ՝ վարչապետ» գոռացող աշակերտներն աշնանը կհասկանան, թե ինչքան դժվար է հարեւան Նավուր գյուղ տանող դպրոցի ճամփան։

Բաց մի թողեք
Ընտրությունների արդյունքում Գյուլագարակում դեբոշ է եղել․ Լուսանկար
Վերջին 1 տարում Շիկահողում հատումները պարբերական են եւ չեն դադարել
Արդարության սպասումը Կրեմլից․ Պուտինը կշնորհավորի՞ Փաշինյանին