Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր։
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը նշել է, որ Ումբակի բանտային համալիրը հիմնանորոգվել է 2023 թվականին՝ համապատասխանեցվելով միջազգային ստանդարտներին։
«2023 թվականին արդեն իսկ Ադրբեջանում պահվող գերիները տեղափոխվել են այս բանտային համալիր, և մեզ համար կանխատեսելի է, որ այն 16 անձինք, որոնց դատավարությունները ավարտվել են փետրվարին, ևս տեղափոխվելու են հենց Ումբակի բանտային համալիր»,- ասաց Սահակյանը։
Այն գտնվում է Ադրբեջանի Արդարադատության նախարարության ենթակայության տակ՝ ի տարբերություն քննչական մեկուսարանի․ «Ինչպես տարբեր երկրների օրենսդրությունները, այնպես էլ Ադրբեջանինը տարանջատում է կալանավորվածների և պատիժը կրող անձանց պահման վայրերը։ Քանի որ Ռուբեն Վարդանյանը չի բողոքարկել դատական ակտը, և այն արդեն իսկ ուժի մեջ է մտել, պատժի կրման նպատակով տեղի է ունեցել այս տեղափոխումը։ Նշենք, որ նույն մոտեցումը դրսևորվելու է նաև մյուսների նկատմամբ»,- ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։

Բաց մի թողեք
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ. Լուսանկար
Վթար Վանաձորում, բախվել են «Opel» և «Ford Transit». Լուսանկար
Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել. Մարիաննա Ղահրամանյան