28/04/2026

EU – Armenia

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի

Հանրապետության տարածքում ապրիլի 29-30-ը, մայիսի 1-3-ն առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Ապրիլի 29-ի գիշերը լեռնային շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ի ցերեկն աստիճանաբար կնվազի ևս 2-3 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 5-9 աստիճանով։

Երևանում ապրիլի 29-30-ի գիշերը և կեսօրից հետո, մայիսի 1-3-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։