Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 10 տարի պաշտպանության փոխնախարար (2007-2017թթ․), ապա 2017-2020 թթ․ արտակարգ իրավիճակների փոխնախարար աշխատած Արա Նազարյանին։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
Պարզելու համար, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, փորձեցինք կապվել Նազարյանի կամ նրա փաստաբանի հետ, սակայն չհաջողվեց։
Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում։


Բաց մի թողեք
«Ամոթ է, որ երեքով միասին մի Նիկոլ են հաղթելու, բայց չհաղթելն ավելի ամոթ է լինելու»
Իշխանության դեմ պայքարելը քաղաքականություն չէ՝ պետության գոյության հարց է․ Դավիթ Ամալյան․ Լուսանկար
2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում