6 կուսակցություն համատեղ նամակ է փոխանցել Հայաստանում Եվրոպական միության գրասենյակին՝ հասցեագրելով այն ԵՄ ղեկավարությանը և «Եվրոպական քաղաքական համայնքի» ներկայացուցիչներին։
«Փաստ» օրաթերթը գրում է. Նշվում է, որ դիմողները ՀՀԿ-ն, «Ժառանգություն»-ը, ՀՅԴ-ն, «Բարգավաճ Հայաստան»-ը, ՀԱԿ-ը և Արցախի ժողովրդավարական կուսակցությունն են՝ իրենց եվրոպական քաղաքական ընտանիքներով։
Ըստ հրապարակման, նամակում մատնանշվում են ժողովրդավարական նահանջ, քաղաքական ճնշումներ, ավելի քան 50 «քաղաքական բանտարկյալ», ճնշումներ Հայ առաքելական եկեղեցու վրա, մեդիայի սահմանափակումներ, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախում էթնիկ զտումների խնդիրները՝ ԵՄ-ին կոչ անելով գործել համարժեք։

Բաց մի թողեք
Ինչ է հայտարարգրել տարիների ընթացքում աճ գրանցած ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը
Կառավարությունը «Made in Armenia» ծրագիրը տապալել է. փաստաթուղթ
Նույնիսկ սատելիտներն են ընդունո՞ւմ, որ ՔՊ-ն ընդդիմություն է դառնալու