Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։
Ասենք, վարչական ղեկավարների կողմից, կամ եթե փոքրիկ բիզնես ունեն՝ հարկային մարմինների միջոցով կամ՝ հիմնարկի ղեկավարության։
Օրինակ, համատիրությանը կուտակած ամիսների պարտքն են պարտադրում մարել կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր են ուղարկում եւ այլն։
Այնպես որ, ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու։

Բաց մի թողեք
ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2, 3, 4
Եթե մարդն ի վիճակի չէ քննություն հանձնելու, պետք չէ նրան երթևեկություն վերադարձնել
Նախկինում ընտանիքով հպարտացող Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Ընտանիքի միջազգային օրը