Երեկ գրել էինք, որ Գյումրիում բերման են ենթարկել ակտիվիստ կնոջ` Ջուլիետա Ավետիսյանին, ով հայտնի է իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հասցեին իր սուր քննադատություններով։
Հրապարակ թերթը գրել է․ Նա վերջին շրջանում ակտիվորեն հանդես էր գալիս լրատվամիջոցներում՝ կոշտ հարցազրույցներով, այդ թվում՝ վարչապետի Գյումրի այցի ընթացքում։ Տեղեկացանք, որ Ջուլիետա Ավետիսյանին երեք ժամ պահելուց հետո ազատ են արձակել։
Այս պահին դեռևս չկա հստակ որոշում․ քննիչը պետք է որոշում կայացնի՝ արդյոք նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի, թե ոչ։
Միևնույն ժամանակ, մեզ հայտնի դարձավ, որ բերման ենթարկելու հիմքում եղել է իշխանական բլոգեր Նատալի Ալեքսանյանի հայտարարությունը։
Վերջինս տարածել էր տեղեկություն, ըստ որի՝ իբր նամակ է ստացել մի քաղաքացուց, որը ահազանգել է, թե Ջուլիետա Ավետիսյանը զբաղվում է մարդկանց հավաքագրմամբ՝ ընդդիմության օգտին։

Բաց մի թողեք
Դանիել Իոաննիսյանն ու «Անկախ դիտորդը» դատարանում են՝ ընդդեմ Աննա Հակոբյանի
Կառավարությունը խորհրդարանից ցանկանում է ստանալ քաղաքական հավանություն մի բյուջեի համար, որն …
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով