01/05/2026

EU – Armenia

Մյասնիկյանում պողոտայում հայտնված կենդանին զեբր չէ. քաղաքացին է էշին ներկել ու դուրս տարել․ Լուսանկար

Երևանում այսօր վաղ առավոտից խոսակցության գլխավոր թեման Մյասնիկյան պողոտայում հայտնված «զեբրն» է, որն, ըստ նախնական տեղեկությունների, իբր փախել էր կենդանաբանական այգուց։ Սակայն իրականությունը, ինչպես պարզվեց, բոլորովին այլ է։

Երևանի կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լուսինե Գրիգորյանը հերքեց տարածված լուրը՝ նշելով, որ կենդանին որևէ կապ չունի այգու հետ. «Դա զեբր չէ, իրականում ավանակ է, որին ինչ-որ քաղաքացի ներկել է զեբրի զոլերով։ Կենդանաբանական այգու հետ կապ չունի։ Մենք մեր պաշտոնական էջով արդեն հերքել ենք այդ տեղեկությունը»։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։

Blog Image