02/05/2026

EU – Armenia

Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել

Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել։

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանից, իբր, սխալ և սադրիչ դիրքորոշումներ են հայտնում։

Օկուպացված Արցախի մշակութային ժառանագության ոչնչացումը Ադրբեջանից որակել են որպես «վերականգնման աշխատանք»։

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները շաբաթ առավոտյան այցելել են Շուշայում կառուցվող Ենի Շուշա մզկիթ:

Պատվիրակությունը ծանոթացել է նոր կառույցի շինարարությանը, որը պետք է դառնա քաղաքի տեսարժան վայր։

Այցին 62 երկրներից և միջազգային կազմակերպություններից մասնակցում են ավելի քան 150 դեսպաններ, դիվանագետներ, ռազմական կցորդներ և այլ ներկայացուցիչներ։

Այցի ընթացքում օտարերկրյա դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։