Ադրբեջանի խորհրդարանը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում՝ նրա հակաադրբեջանական գործունեության պատճառով։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Միլլի Մեջլիսի մամուլի ծառայությունը։
«Միլլի Մեջլիսը որոշում է ընդունել Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ։ Փաստաթուղթը խորհրդարանի լիագումար նիստում կարդացել է փոխխոսնակ Ասկերովը։ Որոշման համաձայն՝ Միլլի Մեջլիսը դադարեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ բոլոր ոլորտներում», – ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ով որքան է ստանալու երգչելու համար
Թաղման ծախսերի փոխհատուցման գումարը հանում են, իրենց աշխատավարձերը՝ բարձրացնում
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. Լուսանկար