Սպիտակ տունը պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ Կոնգրեսին, որ Իրանի հետ պատերազմը համարում է «ավարտված»։
Այս մասին հաղորդել է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը ։
Իրանի հետ հակամարտությունը շարունակելու համար Կոնգրեսի հաստատումը ստանալու վերջնաժամկետը լրացել է մայիսի 1-ին։ «Ապրիլի 7-ից ի վեր Միացյալ Նահանգների և Իրանի միջև հարվածներ չեն եղել։ Փետրվարի 28-ին սկսված ռազմական գործողություններն ավարտվել են», – նշել է Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին և Սենատի ժամանակավոր նախագահ Չակ Գրասլիին ուղղված նամակում։ 1973 թվականի «Պատերազմական լիազորությունների մասին» բանաձևի համաձայն՝ ԱՄՆ նախագահը կարող է ռազմական գործողություններ իրականացնել միայն 60 օր։ Դրանից հետո նա պետք է դադարեցնի ռազմական գործողությունները կամ Կոնգրեսից խնդրի 30-օրյա երկարաձգում՝ «անխուսափելի ռազմական անհրաժեշտության» դեպքում։
Ապրիլի 8-ից Իրանի և ԱՄՆ-ի միջև ուժի մեջ է մտել հրադադար։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Կոնգրեսից թույլտվություն ստանալ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները օրենքով սահմանված 60-օրյա ժամկետից հետո շարունակելու համար։

Բաց մի թողեք
Ուկրաինան կսկսի զենքի արտահանումը՝ նոր «Անօդաչու թռչող սարքերի գործարքի» իրավական շրջանակով
Իրանը չի համաձայնվում ԱՄՆ-ին անհրաժեշտ գործարքին․ Թրամփ
Մոլդովայի անդամակցությունը Ուկրաինայի «Կամավորների կոալիցիային» մեծ լոգիստիկ օգուտներ է բերում. Լուսանկար