Ինչպես երեկ գրել էինք, բոլոր իշխանությունների հետ սերտ հարաբերություններ հաստատած, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, թոռնիկ է ունեցել. լույս աշխարհ է եկել նրա որդու՝ Գոռ Ալեքսանյանի առաջնեկը։
Ալեքսանյանի կինը` Շողերինան կիսվել է այդ նորությամբ եւ ծննդատնից լուսանկար հրապարակել։
Նորածնին՝ ի պատիվ Ալեքսանյանի, անվանել են Սամվել։
Տիկին Շողերինան ինստագրամի իր էջի սթորի բաժնում կիսվել է իրենց քեֆ֊ուրախության կադրերով, որը կազմակերպվել է թոռնիկ ունենալու առթիվ։
Քեֆին երգում է ռեստորանային հայտնի երգիչ Արտաշ Ասատրյանը, որը իր «Առաջինը Արամն էր» երգը համապատասխանեցրել է Սամվել Ալեքսանյանի անուն֊ազգանունին։
Տեսանյութերում երևում է նաեւ, թե ինչպես է Ալեքսանյանը դստեր հետ պարում։
Առիթը նշում են իրենց պատկանող «Փարվանա» ռեստորանում։


Բաց մի թողեք
Կրտսեր Սոֆի Դևոյանը՝ բաժանման լուրերի մասին․ Լուսանկար
Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում
Մաքուր պոեզիա. «Ինտերի» հրապարակումը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանի խաղին