Միլլի Մեջլիսի (խորհրդարան) արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործող հանձնաժողովը հայտարարություն է տարածել «հայամետ շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավի վերաբերյալ»։
Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հետաքննությունները ցույց են տվել, որ արշավն իրականացվում է նպատակասլաց և միասնական պատմության շուրջ՝ տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունների, որոշակի ազդեցություն և պաշտոններ զբաղեցնող օտարերկրյա քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից։
ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները հատկապես ակտիվ են եղել արշավում։
Վերջին շաբաթվա ընթացքում X սոցիալական մեդիա հարթակում արշավի վերլուծությունը ցույց է տվել, որ ապատեղեկատվական արշավի շրջանակներում 130 տարբեր հաշիվների միջոցով կատարվել է ավելի քան 220 գրառում՝ ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն փոխազդեցությամբ (ռեակցիաներով)։
Հաղորդագրությունները հիմնականում տարածվել են հայազգի բլոգերների, հայկական լրատվական կայքերի, ինչպես նաև հայամետ օտարերկրյա բլոգերների և ակտիվիստների կողմից», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանը նախօրեին որոշում է կայացրել խզել կապերը Եվրոպական խորհրդարանի հետ՝ հայամետ դիրքորոշման համար։

Բաց մի թողեք
Թրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ Մակրոն
Հեգսեթը հայտարարում է Եվրոպայում ԱՄՆ ուժերի վերանայման մասին՝ քննադատելով ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Բրյուսելի հանդիպման ժամանակ
Մակրոնը և Մերցը քննադատում են ԵՄ-ի դիրքորոշումը Պուտինի հետ բանակցությունների վերաբերյալ