03/05/2026

EU – Armenia

Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են համատեղ զորավարժությունները

Ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները։

Զորավարժությունների ավարտին նվիրված ճեպազրույց է անցկացվել։ Նշվել է, որ վարժանքի ընթացքում երկու երկրների ռազմական օդաչուները համատեղ թռիչքներ են իրականացրել և բարձր մասնագիտական ​​մակարդակով հաջողությամբ կատարել են իրենց առջև դրված խնդիրները։

Ինչպես նշվում է՝ հաջողությամբ ավարտվել են նաև մարտական ​​պատրաստության այլ տարրեր։