Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։
«Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։
«Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց և տնտեսությունները»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթերը միմյանց միջև՝ շեշտելով Հայաստանի և Լատվիայի շատ մոտ և հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։


Բաց մի թողեք
Փաշինյան շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ. Լուսանկար
Խառնել, ուրիշ օդանավ էի նստել․ Նիկել Փաշինյան․ Լուսանկար
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար հանրապետությունում կգործի 14 գրասենյակ․ Տեսանյութ