Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին պաշտոնական այց կկատարի Հայաստան։
«Երևանյան երկխոսություն» համաժողովի պանելային քննարկման ժամանակ այս մասին ասել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն։
«Վաղը մեր նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Սա նշանակալի իրադարձություն է, որը ուղիղ կապում է մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, մարդկանց և տնտեսությունները»,- ասել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ Հայաստանն ու Լատվիան հունիսին կվերսկսեն ուղիղ չվերթերը միմյանց միջև՝ շեշտելով Հայաստանի և Լատվիայի շատ մոտ և հարգանքի վրա հիմնված հարաբերությունները։


Բաց մի թողեք
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը․ Լուսանկար
Ես կրքոտ հռետոր եմ, ես այդպես եմ հաղորդակցվում. ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են
Բաքու գնալու եմ. էս գլխից ասում եմ