Վան Նեմրան անդրադարձել է երթևեկության կանոնները խախտող վարորդներին, որոնց գործողությունների արդյունքում տուժում են ոչ միայն իրենք, այլև այլ անձինք:
«Գոնկա կպնողների հարցը լուծվելո՞ւ ա, թե՞ չէ: Դժվա՞ր ա հասկանալը, որ դա ուղղակի ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոն խախտել չի, ու ավելին ա, քան հասարակության հանդեպ անարգալից վերաբերմունքը, դա ՄԱՀԱՓՈՐՁ ա մեկից ավելի մարդկանց նկատմամբ:
Ինչքա՞ն կարող են ազատ ֆռֆռալ տենց մարդիկ ու վտանգեն բոլորիս կյանքը: Ես վստահ եմ, որ էս հարցը լուծելը ամենադժվարներից չի, ուղղակի զարմանում եմ՝ ինչո՞ւ չկա ցանկություն, ու ամենակարևորը՝ հանրային պահանջ:
Տպավորություն ա, որ բոլորը հաշտ են էս երևույթի հետ:
Իմ սիրելի ընկերներ՝ ինֆլուենսերներ, բլոգերներ, որոնք տարբեր հարցերի շուրջ խոսում են, լավ կլինի անդրադառնաք նաև էս թեմային:
Բացի էն, որ օրենքը թերի ա գործում, նաև գոյություն ունի սրա բարոյական ու կրթական կողմը, հազարավոր չկողմնորոշված պատանիների ՊԵՏՔ ա բացատրել, որ դա «ուժեղ տղության» նշան չի, որ մեկի ծնողին, քրոջը, եղբորը, երեխային մեքենայի տակ գցելը, քո հաճույքի համար, ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ու ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ա:
Տեսե՞լ եք հարյուրավոր մեկնաբանությունները, գրում են «անփորձանք ախպերս», «պառավին քցում էիր տակը, կարևորը քեզ բան չեղավ բռատ», «զգույշ էղի չբռնեն…»»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է երաժիշտը:

Բաց մի թողեք
Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ Լուսանկար
Վեդիում մանկապղծության համար մեղադրվող տղամարդկանցից մեկը թույն է խմել. Ոստիկանությունը, քննչականը փորձում են կnծկե՞լ
Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա հայտնաբերվել է տղամարդու մարմին