87 տարեկանում մահացել է մեդիամագնատ և CNN-ի հիմնադիր, գործարար Թեդ Թըրները։
CNN-ը՝ առաջին մալուխային լրատվական ալիքը, որն ունի 24-ժամյա հեռարձակում, Թըրները հիմնադրել է 1980 թվականին։ Հեռուստաընկերության հիմնական առանձնահատկությունը լուրերի արագ մատուցումն էր և հետագայում՝ իրադարձությունների ուղիղ հեռարձակումը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրան անվանել է «հեռարձակման պատմության մեծագույն դեմքերից մեկը և ընկեր»։
Time ամսագիրը 1991 թվականին Թըրներին անվանել է «Տարվա մարդ»՝ «իրադարձությունների ընթացքի վրա ազդելու և հեռուստադիտողներին պատմության անմիջական ականատեսներ դարձնելու» համար։


Բաց մի թողեք
Լավ մնացեք, մենք մեր խոսքը դեռ կասենք. Դավիթ Իշխանյանը՝ Բաքվից․ Ձայնագրություն
Մեսսիի կինը արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի հայտարարությանը. Լուսանկար
Ում է հրավիրել հարսանիքին Ռոնալդուն