11/05/2026

EU – Armenia

Նեթանյահուն պնդում է՝ Իրանի դեմ պատերազմը չի ավարտվել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի դեմ պատերազմը չի համարում ավարտված։

«Կարծում եմ՝ շատ բան է ձեռք բերվել, բայց դեռ չի ավարտվել, քանի որ դեռևս կա միջուկային նյութ՝ հարստացված ուրան, որը պետք է դուրս բերվի Իրանից։ Դեռ կան հարստացման օբյեկտներ, որոնք պետք է անջատվեն։ Դեռ կան Իրանի կողմից աջակցվող միջնորդ ուժեր։ Դեռ կան բալիստիկ հրթիռներ, որոնք նրանք դեռ մտադիր են արտադրել։ Մենք զգալիորեն կրճատել ենք նրանց հնարավորությունները, բայց այդ ամենը մնում է, և դեռ կա անելիք աշխատանք», – CBS News-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին, թե ինչպես պետք է հարստացված ուրանը դուրս բերվի Իրանից, Նեթանյահուն պատասխանել է, որ նրանք պետք է «մտնեն և վերցնեն այն»։

Լրագրողի մյուս հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են ռազմական ուժ կիրառել դրա համար, Նեթանյահուն պատասխանել է, որ մտադիր չէ քննարկել ռազմական տարբերակները։

Նա ասել է, որ ուրանի դուրսբերումը հնարավոր կլինի, եթե համաձայնություններ ձեռք բերվեն։