Միացյալ Նահանգները կհետաքննի արտասահմանում տեղակայված ավելի քան 120 կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, որոնք տասնամյակներ շարունակ ֆինանսավորվել են ամերիկացի հարկատուների կողմից, ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը «New York Post»-ին։
Գաբարդը նշել է, որ իր թիմը մտադիր է «որոշել այդ լաբորատորիաների գտնվելու վայրը, թե ինչ պաթոգեններ են դրանք պարունակում և ինչ «հետազոտություններ» են անցկացվում այնտեղ»։
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի խոսքով՝ հետաքննվող կենսաբանական լաբորատորիաներից ավելի քան 40-ը տեղակայված են Ուկրաինայում։
ԱՄՆ նախկին նախագահի վարչակազմը հերքել է այնտեղ Վաշինգտոնի կողմից ղեկավարվող որևէ քիմիական կամ կենսաբանական լաբորատորիաների գոյությունը։
«COVID-19 համավարակը բացահայտել է այն աղետալի գլոբալ հետևանքները, որոնք կարող են ունենալ կենսաբանական լաբորատորիաներում վտանգավոր պաթոգենների վերաբերյալ հետազոտությունները», – ընդգծել է նա։

Բաց մի թողեք
Սպառնացել են սպանել վարչապետին, գլխավոր դատախազին ու նրանց ընտանիքներին
Ռուսական դրոշի ներքո նավերի քանակն ավելացել է ավելի քան մեկ երրորդով․ FT
Իրանի դեմ պատերազմը չի դադարի․ Սենատը «դաբրո» տվեց Թրամփին