Սյունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Սամինե Պետրոսյանը հայց է ներկայացրել իր ղեկավարության դեմ՝ վիճարկելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ իրեն կարգապահական տույժի ենթարկելու որոշումը եւ պահանջելով անվավեր ճանաչել այն։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Մինչ Սյունիքի մարզի դատախազություն տեղափոխվելը Պետրոսյանը Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում է աշխատել։ Ուսումնասիրելով դատախազության կայքը, մենք գտանք այն հրապարակումը, որտեղ ներկայացված է «կարգապահական տույժի» մասին ինֆորմացիան։
«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի հունվարի 21-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել պաշտոնեական պարտականությունները…
Էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը: Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տեսակի կարգապահական տույժ», նշված է հրապարակման մեջ։
Տեսնենք` դատարանը կբավարարի՞ շարքային դատախազի հայցն ընդդեմ գլխավոր դատախազի:


Բաց մի թողեք
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն
«Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան. Լուսանկար