«Մայիսի 28-ին սպասվող զորահանդեսը իշխանության համար պարզապես տոնական միջոցառում չէ․ այն, ըստ ամենայնի, վերածվում է քաղաքական ցուցադրության։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ վերջին օրերին զինվորական ուժերը բառացիորեն օր ու գիշեր ներգրավված են նախապատրաստական աշխատանքներում։ Նախատեսվում է, որ մայիսի 28-ին զորահանդեսը կանցկացվի Հանրապետության հրապարակում։
Սակայն իշխանությունների մտադրությունն այսքանով չի սահմանափակվում։ Իշխանական աղբյուրների համաձայն՝ Փաշինյանի հանձնարարությամբ զորահանդեսից հետո զրահատեխնիկան երկար ժամանակ կմնա մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մոտենալ, դիտել և լուսանկարել այն։
Ավելին՝ ըստ մեր տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ուղիղ եթերում անձամբ ներկայացնել ցուցադրվող զրահատեխնիկան՝ բացատրելով, թե դրանցից յուրաքանչյուրը ինչ նշանակություն ունի և ինչ կարողություններով է օժտված։
Այսպիսով, մայիսի 28-ի զորահանդեսը, կարծես, իշխանության համար ոչ միայն պետական խորհրդանշական օր է, այլև ուժի, տեխնիկայի և քաղաքական ներկայության ընդգծված ցուցադրություն։ Իսկ գլխավոր հանդիսավարը, փաստացի, կլինի Փաշինյանը»։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը վերածվել է կոշտ առճակատման
Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք
Պաշտոնակռիվը սկսված է