Նիկոլի ողջ գործունեությունը՝ «իզմեր» չունենալու վերաբերյալ ժամանակին նրա խոստովանության հետ մեկտեղ, վկայում է անձնակենտրոն լինելու մասին: Ինչն անբնական երևույթ է, քանի որ, ի տարբերություն շարքային քաղաքացու, երկրի ղեկավարը չի կարող լինել անձնակենտրոն:
Հրապարակ թերթը գրել է․ Նիկոլը, որպես հանրային գործիչ, պետք է լինի հենց, այսպես ասած, հանրակենտրոն անձնավորություն: Նախկինները, որքան էլ ընդդիմադիր լինեինք նրանց ու մերժեինք, կարողանում էին ինչ-որ ձևով իրենց մեջ ամփոփել այդ, միմյանց հակասող, խառնվածքները: Նիկոլը չունի այդ կարողությունը և չի էլ ցանկանում ունենալ: Ու եթե կարիք կա ինչ-որ բան չընդունելու, ապա պետք է մերժենք հենց Նիկոլին:
Ութամյա վարչապետության արդյունքում Նիկոլը հասավ նրան, որ համարյա ազգովի վստահություն ունեցողից վերածվեց համարյա նույն չափով մերժվածի: Եթե որպես ազգ դիտարկենք հասարակության այն հատվածին, որը սեփական գրպանից առավել արժևորում է համազգայինն ու, այլազգիների պարագայում, հանրայինը:
Այլապես, վերջինիս նախընտրական քարոզարշավը դիտարկելու դեպքում կարող է թվալ, թե այդպիսիք միայն հատուկենտ են: Իսկ մնացածները կա՛մ մտահոգված չեն հայրենիքի ճակատագրով՝ հայրենասիրությունից զուրկ լինելով, և կա՛մ այնքան են վախվորված, որ փողոցում երեկոյան քայլելուց կարող են վախենալ անգամ սեփական ստվերից:
Հենց դա է պատճառը, որ այդքան արժևորում ենք հանրային վայրում Նիկոլին ինչ-որ բան մերժելը: Ասենք՝ խանութ մտնել չթույլատրելը, երկրի տարածքի մակետը չընդունելը և կամ Նիկոլին ուղղված՝ տղամարդու այսօրվա խոսքը, թե «տրամադրությունս վատ ա, որովհետև ձեզ տեսա»: Նիկոլն, իհարկե, արդեն սովոր է, որ կարող է նման ընդունելության արժանանալ, ու չկորցրեց իրեն: Ու, հաջողություն մաղթելով, դուրս էր գալիս խանութից:
Սակայն ստացավ այն, ինչին արժանի է՝ մարդը նրան անհաջողություն մաղթեց, ինչը նմանվեց բարոյական ապտակի: Երկրորդելով այդ խիզախ մարդուն՝ կասեմ, որ ես Նիկոլին միայն անհաջողություն չեմ մաղթում: Կմաղթեի, որպեսզի զբաղեցրած պաշտոնին վերարտադրվելու փոխարեն կյանքի մնացած մասն անցկացնի այնտեղ, որտեղ սպառնում է ուղարկել ընդդիմադիր այս կամ այն գործչին:
Ոմանց կարող է թվալ, թե հոդվածում բարձրացված հարցը երկրորդական բնոյթի է: Սակայն այն շատ կարևոր է, քանի որ մարդկային գիտակցությունն արձանագրում է հենց այդ մակարդակի փոքրիկ դիպվածները կամ դրանց բացակայությունը: Երկրորդի դեպքում գալիս է այն եզրակացության, որ չարժե գնալ ընտրատեղամաս, քանի որ ամեն դեպքում Նիկոլն ընտրվելու է, որովհետև ինքն անպարտելի է:
Եվ կամ հակառակը՝ եթե տեսնում է Նիկոլին չընդունելու բազմաթիվ մանր արարքներ: Դրանք իր մեջ ամբողջացնելով՝ գործողության մեջ է դրվում ներքին հրամանը՝ գնալ ընտրատեղամաս և մերժել Նիկոլին և ընտրել ընդդիմադիր եռյակից որևէ մեկին: Իսկ ընդդիմությանն էլ մնում է անել ամեն ինչ, որպեսզի ընտրողների գիտակցության մեջ ներդրվի, նախ, Նիկոլին մերժելու հրահանգը: Այնուհետև ընտրություն կատարվի առաջին հերթին Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի, Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի միջև:
Երկրորդ հերթին այդ եռյակին կարող էին միանալ… Չէ, ընտրողների ուղեղը ծանրաբեռնելն իմաստ չունի: Եթե ընտրողներն իսկապես ցանկանում են երկիրն ազատել Նիկոլի իշխանությունից, ապա առաջին հերթին պետք է ընտրեն վերը նշված եռյակից որևէ մեկին:
ՀԳ. Եռյակը կարող էր վերածվել քառյակի, եթե Արման Թաթոյանը ոչ թե մերժեր եռյակի անդամներին, այլ հայտարարեր այն, ինչ արել էին Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը: Այն է՝ իրենց ստացած քվեները տալու են ընդդիմադիր շրջանակում առաջին տեղը զբաղեցրած քաղաքական ուժին: Ենթադրվում է, որ դա լինելու է հենց Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ը: Քանի որ առաջին հերթին հենց այդ ուժի դեմ է ծավալվել նիկոլական իրավապահների՝ «ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու» վերաբերյալ՝ ՔՊ-ական օրենքով թույլատրված ռազմականացված գործողությունը:

Բաց մի թողեք
ՔՊ քարոզչական գաղտնի ուղեցույց. հարց N 2, 3, 4
Եթե մարդն ի վիճակի չէ քննություն հանձնելու, պետք չէ նրան երթևեկություն վերադարձնել
Նախկինում ընտանիքով հպարտացող Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Ընտանիքի միջազգային օրը