Որոշ տեղեկություններով, ուրբաթ օրը Վանաձորում իրավապահները խուզարկություն ու ձերբակալություններ են արել ոչ միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում եւ այդ ուժի հետ փոխկապակցված անձանց պատկանող տարածքներում, այլեւ քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մերձավորների շրջանում:Վանաձորում խոսում են, որ ՔՊ-ի սրտի քաղաքապետ Ական «տակից» աշխատում է Սամվել Կարապետյանի համար, «ճշտի պանյատները» թույլ չեն տալիս, որ նա Նիկոլ Փաշինյանի համար «վիզ դնի», իշխանություններն էլ իմացել են ու որոշել նրա հետ կապ ունեցող անձանց միջոցով ստուգել ու պարզել դա:
«Հրապարակ» թերթը գրում է․ Թեեւ չի բացառվում, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական կասկածամտության դրսեւորումն է, որը հիմքեր չունի: Թե ինչ են պարզել այդ գործողությունների արդյունքում, մեզ չհաջողվեց իմանալ: Չկարողացանք կապ հաստատել Ակայի հետ։ Սակայն մեզ ասացին, որ բոլոր ձերբակալվածներին արդեն ազատ են արձակել
Չի բացառվում, որ ընդամենը վախեցնելու համար են այդ օպերացիան արել, որ Ակայի պես ոչ այնքան յուրային համայնքապետերը չփորձեն տակից խաղեր տալ ընդդիմադիրների հետ:


Բաց մի թողեք
Ադրբեջանցիների մերձավոր պատգամավորը ՀՀ ԱԺ-ում. Մոր անունով՝ սեռական բնույթի հայհոյանքներ
Իրավապահները մտահոգված են հնարավոր նոր հաշվեհարդարներով․ Աջափնյակի կրակոցների գործով վտանգը դեռ չի չեզոքացվել
ՔՊ-ում դեմ են Դավիթ Ղազինյանի ընտրությանը․ գլխավոր դատախազը կարող է ԱԺ գալ նրա «հետևից»