19/05/2026

EU – Armenia

Ախուրյանցի Անոն վրաերթի է ենթարկվել. ինչպե՞ս է վիճակը. Լուսանկար

Այսօր առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Ախուրյանի ճանապարհին։ Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ առավել հայտնի որպես «Ախուրյանցի Անո», վրաերթի է ենթարկվել։

Գյումրու բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա շարունակում է բուժում ստանալ վնասվածքաբանական բաժանմունքում, և կյանքին վտանգ չի սպառնում։

Մեր տեղեկություններով՝ առայժմ նրան Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու որոշում չի կայացվել։

Ախուրյանցի Անոն վրաերթի է ենթարկվել. ինչպե՞ս է վիճակը