Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է վարձակալել Կարեն Դեմիճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը, որպեսզի այնտեղ անցկացվեն ԱԺ նախընտրական քարոզարշավի վերջին մեծ բանավեճերը։
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հայտնեց, որ դահլիճի վարձակալության պայմանագիրն արդեն կնքվել է․ «ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) վարձակալել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճը, որտեղ Հանրային հեռուստաընկերությունը կազմակերպելու է բանավեճերը։
Ըստ պայմանագրի, դահլիճը վարձակալվել է մայիսի 30-ից հունիսի 5-ը ընկած ժամանակահատվածի համար։ 3 միջոցառում է տեղի ունենալու, որի համար վճարել է 18 մլն դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի»։ Ղազարյանը նշեց, որ բանավեճերը լինելու են հունիսի 1-ին, 2-ին և 4-ին՝ ուղիղ եթերում։

Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար, 12 վիրավորների մեջ երեխաներ կան. Լուսանկար
12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած. Լուսանկար
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության հետ հանդիպման ենք գնալու մեծ փաթեթով. Էլինար Վարդանյան