23/05/2026

EU – Armenia

Հայաստանում ապրողները փալասներով կվռնդեն Փաշինյանին․ Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ Հայաստանում ապրողները կվռնդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե Երևանը անցնի եվրոպական գազի գներին։

«Իրոք, բոլորի համար պարզ է, որ եթե նրանք անցնեն եվրոպական գազի գներին, Հայաստանում ապրողներն այս մարդուն մեզահոտ փալասներով կքշեն ուղիղ Փարիզ՝ այնտեղ գտնվող իր սիրեցյալ ընկեր Մակրոնի մոտ», – վիրավորական տոնով գրել է Մեդվեդևը Max հարթակում։

Հիշեցնենք, վերջին օրերին ՌԴ ղեկավարության մի շարք անդամներ, այդ թվում՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն ու այլք, սուր քննադատության են ենթարկում Նիկոլ Փաշինյանին և ՀՀ ներկայիս իշխանություններին՝ Ռուսաստանի նկատմամբ անբարյացկամ գործողությունների համար։

Նրանք միաբերան պնդել են, որ Հայաստանը ռուսական գազը ստանում է եվրոպական շուկայի համեմատ 4 անգամ էժան գնով, իսկ դրանք, ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, կարող են հասնել եվրոպական սակագներին՝ ավելի քան 600 դոլար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այս ամիս մի քանի անգամ ակնարկել է, որ Հայաստանի ղեկավարությունը որոշակի բացատրություններ պետք է տա ԵՄ կուրս ընտրելու հետ կապված։