23/05/2026

EU – Armenia

ՌԴ-ում կասեցվել է 37 մլն շիշ «Ջերմուկի» վաճառքը․ նոր մանրամասներ

«Ազնիվ նշան» («Честный знак») մակնշման պետական համակարգը Ռոսպոտրեբնադզորի նոր հանձնարարականով արգելափակել է գրեթե 37 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը:

Այս մասին հայտնում է «Ազնիվ նշան» համակարգի Hեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (ՀՏԶԿ) մամուլի ծառայությունը։

«Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) հանձնարարությամբ «Ազնիվ նշան» պետական մակնշման համակարգի օպերատորը կասեցրել է Հայաստանի Հանրապետության «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Ջերմուկ» ջրի իրացումը։ Արգելափակումը տարածվում է 37 միլիոն միավոր հանքային, բնական, բուժիչ-սեղանի խմելու և գազավորված ջրի արտադրանքի վրա` ներառյալ համային հավելումներով տարբերակները, որոնք շշալցվել են պլաստիկե և ապակե տարաներում 0,33 լ, 0,5 լիլտր, 1 լ, ինչպես նաև 1,5 լ ծավալներով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ վաճառքի արգելափակումը կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կյանքին և առողջությանը հնարավոր վնաս չպատճառելու համար շտապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության հետ: Հսկող գերատեսչության հայտարարության պատճառը, որի մասին նշված է ՀՏԶԿ-ին ուղղված նամակում, արտադրողի կողմից արտադրանքի նկատմամբ պարտադիր պահանջների խախտումներն են:

Մինչ Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական թույլտվությունը ստանալը «Ջերմուկ» ապրանքանիշի տակ ջրի մանրածախ և առցանց վաճառքը արգելափակված է: