24/05/2026

EU – Armenia

Առանց Գերագույն առաջնորդի հավանության ոչ մի որոշում չի ընդունվում. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ազգային միասնությունը անվանել է երկրի՝ ճգնաժամերն ու սպառնալիքները հաղթահարելու կարևորագույն ռեսուրսը՝ ընդգծելով, որ Իրանում ոչ մի որոշում չի ընդունվում առանց Իսլամական հեղափոխության առաջնորդի թույլտվության։

Իրանի Իսլամական Հանրապետության հեռուստառադիոհեռարձակման ընկերության (IRIB) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ Փեզեշքիանն ասել է, որ երկրի կայունությունը բարդ ժամանակաշրջաններում ապահովվել է ժողովրդի և իշխանական համակարգի հենասյուների համերաշխությամբ ու փոխըմբռնմամբ։