Վաշինգտոնում, Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել, որից հետո անվտանգության աշխատակիցները հեռացրել են հավաքաված լրագրողներից Հյուսիսային մարգագետնից։ ԱՄՆ նախագահի նստավայրի անվտանգությունն ունեղացվել է։
Այս մասին հայտնում է CNN-ը։
Համաձայն հաղորդման, նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայությունը հայտնել է, որ կրակոցները հնչել են 17-րդ փողոցի եւ Փենսիլվանիա ավենյուի խաչմերուկին, որը գտնվում է Սպիտակ տան հարեւանությամբ։
News Now-ի լրագրող Քրիս Ֆլենեգանը հայտնել է, որ միջադեպի պահին նախագահ Թրամփը գտնվել է Սպիտակ տանը։ PBS-ի լրագրող Լիզ Լենդերզն էլ հայտնել է, որ նախագահ Թրամփը չի տուժել։
Fox News-ի փոխանցմամբ՝ Գաղտնի ծառայության աշխատակիցներն ու իրավապահները վնասազերծել են հրաձգության հեղինակին։ Վիրավորում ստացել է երկու անձ՝ հավանաբար հրաձիգը եւ մեկ պատահական անցորդ։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քեշ Պատելն էլ հայտարարել է, որ բյուրոյի գործակալները Սպիտակ տուն են ժամանակ եւ աջակցում են Գաղտնի ծառայությանը։

Բաց մի թողեք
ԱՄՆ-ն և Իրանը գովազդում են պատերազմի ավարտի և Հորմուզի նեղուցի վերաբացման «մեծ մասամբ բանակցված» համաձայնագիրը
Դանիայի թագավորը վերանշանակում է ժամանակավոր պաշտոնակատար Ֆրեդերիկսենին՝ կառավարություն կազմելու համար
Շվեդիան աջակցում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ի ուղուն, ասում է պաշտպանության նախարարը