Սա Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման նոր քայլ է ուղիղ առևտրում: Այս մասին «X» սոցցանցում գրել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը՝ իր էջում դնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը։
«Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար»,– գրել է Քըլըչը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման, այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։
Ըստ Փաշինյանի` առաջիկայում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղու բացումն է։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին:
Փաստորեն, սա Անկարայի կողմից անուղղակի աջակցություն է Փաշինյանին նախընտրական քարոզարշավի շրջանում։ Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանն ակնարկել էր, որ Փաշինյանի վերարտադրումը ձեռնտու կլինի Անկարային և ըստ էության աջակցություն հայտնել ՀՀ գործող վարչապետ։


Բաց մի թողեք
Հայաստանում ադրբեջանցիների «վերաբնակեցման» թեման ու համընդհանուր ստերը
Կիսախելագար Թրամփն ու Թրամփին խափված խեղճ Հայաստանը
Լավրովը, Ռուսաստանի ազդեցությունը և որպես գործընկեր երկրի գրավչությունը