Վերջին երկու օրերին պետության թիվ մեկ օրենսդիր կառույցը` Ազգային ժողովը, ուղղակի անտերության է մատնված` հնարավոր չի լինում նիստ գումարել՝ քվորումի բացակայության պատճառով։
«Հրապարակ» թերթը գրում է․ Ազգընտիրները զբաղված են նախընտրական քարոզարշավով, երեկվա հերթական նիստին ընդամենը երեք հոգի էր եկել գրանցվելու՝ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ վտարանդի ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:
Նախորդ օրն էլ միայն «Պատիվ ունեմ»-ից պատգամավորներ կային։ Մինչդեռ խորհրդարանը դեռ չի ավարտել իր աշխատանքները, եւ օրենսդիր աշխատանքի կոչված պատգամավորները պարտավոր են գոնե հերթական նիստերին մասնակցել։
Հետաքրքիր է՝ ԱԺ ղեկավարությունն այս օրերի բացակայությունների համար աշխատավարձից պահումներ կանի՞ յուրայիններից, ինչպես սովորաբար անում է ընդդիմադիրների բացակայության պարագայում։

Բաց մի թողեք
Վանաձորյան հանրահավաքում շատ մեծ էներգիա կար
Քիչ թե շատ հաշվելու ունակ ոչ մի գործարար այդ ճանապարհից չի օգտվի. Նիկոլ Փաշինյանի հերթական բլեֆը
Ո՞վ է Արցախի ներկայացուցչության շենքը «խլելու» որոշում կայացրած դատավորը․ ի՞նչ միլիոններ է հայտարարագրել. Լուսանկար