Մեր տեղեկություններով՝ այսօր Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել:
Զինվորի ինքնության, պատճառների մասին առայժմ տեղեկություններ չունենք։
ՊՆ-ից էլ անարձագանք թողեցին մեր զանգերը։
Հունիսի 2-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Նախաքննությունը շարունակվում է:
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին:

Բաց մի թողեք
Մոսկվան կարող է սահմանափակել Երևանի և Անկարայի «մերձեցումը»․ Stratfor
Ինչ խուզարկություններ են եղել և որտեղ
«Սևան քաղաքս աճուրդի տա՞կ է»,- հարցրել է քաղաքացին