Բագրատաշենի անցակետում լարված իրավիճակ է ստեղծվել. տասնյակ ֆուռերի վարորդներ փակել են դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը` այդպիսով իրենց բողոքը հայտնելով հունիսի 3֊ից ՀՀ֊ից կորիզավոր մրգերի ներկրումը սահնանափակելու ՌԴ որոշման վերաբերյալ։
Ֆուռի վարորդներից մեկը մեզ ասաց` տեղում ոստիկաններ են հավաքվել, վարորդները վճռական են տրամադրված։
Ֆուռի վարորդներից մեկը քիչ առաջ մեզ ասաց, որ ակցիան դադարեցրել են, դեպի անցակետ տանող ճանապարհը` բացել, սակայն, եթե խնդիրը չլուծվեց, ցույցեր են անելու։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանը փորձեց Արմեն Գրիգորյանի սիրտը շահել, Ալեն Սիմոնյանն՝ անտեսվեց
ՔՊ-ական նախկին պատգամավորը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար
Երրորդ դատավորից հետո՝ Վեհափառի գործով դատախազն է հեռանում համակարգից