Ռոսսելխոզնադզորը հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրման համար:
Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, ժամանակավորապես սահմանափակվել է նշված արտադրանքի տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ։
Ռոսսելխոզնադզորը պարզաբանել է, որ որոշումը պայմանավորված է բուսասանիտարական կարանտինի ենթակա ապրանքների ներմուծումը հայտնաբերելու և կանխելու մեխանիզմների բացակայությամբ։ Սահմանափակումները կգործեն մինչև վերահսկողության համապատասխան մեխանիզմների մշակումը։
«Սա ևս մեկ անգամ հաստատում է կառուցվածքային խնդիրների առկայությունը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում, որը չի կարողանում իրականացնել իր լիազորությունները գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության ոլորտում», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Բաց մի թողեք
Հայաստանը կընդգրկվի Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծո՞ւմ
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել