02/06/2026

EU – Armenia

Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան

Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը նշել է ,որ Ռուսաստանի ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, իսկ ինքը դրա հետ գործ չունի:

«Ճնշում են, չեն ճնշում, ես դրա հետ գործ չունեմ»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով՝ իրեն վերագրվող տարբեր գործընթացների և թիմակիցների շուրջ խոսակցությունների վերաբերյալ պետք է հստակ տարանջատում անել՝ ընդգծելով, որ իր թիմում «գոնե փող լվանալու մեխանիզմներին ծանոթ մարդ չկա»։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ իշխանությունների կողմից այս փուլում ցանկացած քայլ հնարավոր է համարում, սակայն համոզված է, որ դա չի փոխելու իրավիճակը։

Սամվել Կարապետյանը նշել է, որ իր քաղաքական թիմը ընտրություններում հաղթելու է և չի պատրաստվում որևէ փողոցային պայքարի գնալ. «Մենք հաղթելու ենք, փողոց դուրս չենք գալու: Ինչի՞ համար մնանք փողոցում, առոք-փառոք կգնանք մեր տները»:

Սամվել Կարապետյանին՝ հիշեցնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախկին հայտարարությունը, թե մասնակցելու և հաղթելու է ընտրություններում: Ի պատասխան՝ Կարապետյանը նշել է, որ իրավիճակները տարբեր են և համեմատությունը տեղին չէ. ««Տարբերությունն այն է, որ Քոչարյանն ասում էր՝ կրելու ենք, մենք ասում ենք՝ հաղթելու ենք»: