Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է ընդդիմության՝ մանդատները վերցնել-չվերցնելու թեմային։ Նրա պնդմամբ՝ ընտրություններին մասնակցած ու ընդդիմադիր ուժերին ձայն տված քաղաքացիները իրենք պիտի որոշեն՝ ընդդիմությունը վերցնի մանդատները, թե ոչ։
«Առաջարկում եմ այս հարցը լուծել հենց ընտրողների կարծիքը գերակա համարելով։ Առաջարկում եմ մինչև հուլիսի կեսերն անցկացնել «ընդդիմադիր հանրաքվե». թող ընտրողներն իրենք որոշեն՝ իրենց ընտրած մարդկանց լիազորում են վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ։ Այս ընթացքում էլ թող հանրային դաշտում ներկայացվեն և քննարկվեն կողմ և դեմ բոլոր փաստարկները»,- նշել է նա։


Բաց մի թողեք
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ
Իշխանություններին այս ընդդիմությունը «ձեռք չի տալիս»