Խիստ ուշագրավ փաստաթղթեր, որոնք ներկայացնում են Հայաստանի դեմ նախապատրաստվող տեղեկատվական արշավի մասին։
Փաստաթղթերը հայտնի են դարձել ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկի՝ հեռախոսը կոտրելու հետևանքով արտահոսած տվյալներից։
Եվ այսպես, բացահայտվել է «Համալիր տեղեկատվական արշավ» խորագրով լայնածավալ նախաձեռնության մանրամասները։ Ծրագրի ընդհանուր բյուջեն առաջին տարվա համար գնահատվում է 1,175,000 ԱՄՆ դոլար։
Ծրագիրը բաղկացած է երեք հիմնական ուղղություններից, որոնք համակցում են թվային տեխնոլոգիաները, սոցիոլոգիական հետազոտությունները և փողոցային ակցիաները Եվրոպայում։
1. «Նեմեսիս» ծրագիր
Առաջին նախագիծը, որը կրում է «Նեմեսիս» անունը, պետք է մատուցվեր որպես գերմանահայ համայնքի արտադրանք։ Այն իրենից ներկայացնում է վեբ-հարթակ, որտեղ կուտակվելու են առանցքային կերպարների կենսագրությունները և նրանց՝ «ժողովրդի թշնամիների» ցուցակում ներառվելու հիմնավորումները։
Հարթակում պիտի լինեին Facebook-ից հավաքված տվյալներ, գրաֆիկական վերլուծության գործիքներ։ Նաև նախատեսված է SMM ակտիվություն՝ ադրբեջանական ու թուրքական ալիքներում։ Բացի այդ, նախատեսված են փորձագիտական հարցազրույցներ։

Նախագծի տարեկան բյուջեն կազմում է 405,000 դոլար։ Քարոզչական նպատակներով նախատեսվում է նաև օգտագործել լուսային պրոյեկցիաներ եվրոպական քաղաքների նշանակալի շենքերի վրա։
2. «Հյուրընկալ Հայաստան». նպատակաուղղված հարված երկրի վարկանիշին
Երկրորդ նախագիծը՝ «Հյուրընկալ Հայաստան»-ը, ունի ընդգծված բացասական ուղղվածություն։ Այն գործելու է որպես «ճանապարհորդական ուղեցույց», որը կենտրոնանում է Հայաստանում սեքս-տուրիզմի, կազինոների և հասարակության կողմից մերժելի այլ երևույթների վրա։ Դրա նպատակն է, որ ձևավորի Հայաստանի բացասական կերպարը։
Հատկանշական է, որ կայքը ունենալու է նաև «Դարքնեթ» (Darknet) տարբերակ՝ առավել բացահայտ բովանդակության համար։ Այս ուղղության համար նախատեսված է 355,000 դոլար։ Մարքեթինգային արշավը ներառելու է գովազդային հարթակներ թուրքական, ադրբեջանական և պակիստանյան տիրույթներում։

Բաց մի թողեք
Կարեն Կարապետյանի հետ ՔՊ-ականի համագործակցության մասին
«Արցախը պետք է վերջնականապես վերանա Երևանում»․ Բաքվի ախորժակը բացվել է
ԱԺ-ն ո՞ր ճանապարհը կընտրի` կշարունակի՞ մնալ քաղաքական դիմակայության ծիրում