Տորոնտո, Կանադա
Մարզադաշտ «Տորոնտո»
B խումբ, առաջին տուր
Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա` 1:1
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան B ու D խմբերի թիմերը:
Մրցաշարը հյուրընկալող երկրորդ երկիրը` Կանադան, մեկնարկային խաղում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Նախ հանդիպման 21-րդ րոպեին խաղի հաշիվը Բոսնիա ու Հերցեգովինայից բացեց Յովո Լուկիչը, իսկ Կանադային պարտությունից փրկեց Կայլ Լարին` խաղի 78-րդ րոպեին:
Երկրորդ տուրում Կանադան կխաղա Կատարի, իսկ Բոսնիա ու Հերցեգովինան` Շվեյցարիայի հետ (հունիս 18,19):
Լոս Անջելես, ԱՄՆ
Մարզադաշտ «Լոս Անջելես»
D խումբ, առաջին տուր
ԱՄՆ-Պարագվայ` 4:1
Օրվա մյուս խաղում մրցաշար հյուրընկալող երրորդ երկիրը` ԱՄՆ-ն, 4 գնդակ ուղարկեց Պարագվայի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: ԱՄՆ հավաքականի կազմում աչքի ընկան Ֆոլարին Բալոգան (դուբլ), Զիովանի Ռեյնան ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Դամիան Բոբադիլան: Պարագվայից հեղինակության գնդակը խփեց Մաուրիսիոն:
Երկրորդ տուրում ԱՄՆ կխաղա Ավստրալիայի, իսկ Պարագվայը` Թուրքիայի հետ:

Բաց մի թողեք
Հռոմի Պապը դիմել է ֆուտբոլի երկրպագուներին
Ինչ եղանակ է սպասվում վաղվանից. Տեսանյութ
Պատերազմի սպառնալիքը կամ առկայությունը երբեք էլ անխուսափելի պարտություն չի նշանակում․ Բագրատ Սրբազան