Այսօր՝ հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 19:30-ի սահմաններում Սևան Մարտունի Գետափ ավտոճանապարհին դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։
![]()

Բաց մի թողեք
ՀՀ-ն վիզային ռեժի՞մ է մտցնելու ՌԴ քաղաքացիների համար
ԽՍՀՄ դրոշներով երթի փորձ Բաքվում. 4 կոմունիստի դատապարտել են ազատազրկման. Լուսանկար
«Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում. Տեսանյութ